▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրասբուրգում բողոքում ես, որ ինչ անես

Այս պատմությունն ինձ պատմել է ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացրած մի պատգամավոր: 

Ուրեմն մեր մի պատգամավոր ԵԽԽՎ ամբիոնից շան լափ է լցնում մեր իշխանությունների վրա: Որ ավարտում է ելույթը, ֆրանսիացի մի պատգամավոր նրան մի կողմ է տանում ու ասում.

- Եկել ես այստեղ քո իշխանություններից բողոքում ես որ ի՞նչ: Չլինի՞ մտածում ես, թե ֆրանսիացի զինվորը գալու է քո երկիր ու կռվի քո համար քո իշխանությունների դեմ:
-Այս հողը,- ասում է,- որին դու հիմա կանգնած ես, ազատություն է ստացել մեր ազգի լավագույն տղաների արյամբ , ովքեր մեր իրավունքների համար կռվել ու զոհվել են հարյուր տարի շարունակ:
Ուրեմն այստեղ խոսալու փոխարեն գնա քո երկիր ու կռիվդ տուր այնտեղ:

 

Արծրուն Պեպանյան

Ֆեյսբուք

 

Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում, ԵԽԽՎ  լիագումար նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգյսանի ելույթից հետո նրան հարց է ուղղել, թե  «ճի՞շտ է որ խաղատանը 70 միլիոն եվրո եք տանուլ տվել», ինչին Սերժ Սարգսյանը պատասպանել է. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»:


Տեսանյութը` Civilnet-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее