▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստրկատեր-վարչապետն իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկներին»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ»
Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում, քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։ Ստրկատեր-վարչապետն իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջի ավագին (ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։ Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ, ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։ Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее