▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզում աղջիկ առեւանգելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել։

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ օգոստոսի 10-ին Շինուհայր գյուղի բնակիչ Գ. Մարգարյանը, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակչուհի 19-ամյա Սոնա Գ.-ի առևանգում կազմակերպելու նպատակով նախապես պայմանավորվելով Շինուհայր գյուղի բնակիչ 29-ամյա Արմեն Աղամալյանի հետ, նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Հարժիս բնակավայրի 9-րդ փողոցի վերջնամասից խաբեությամբ՝ զրուցելու պատրվակով Սոնա Գ.-ին նստեցրել են Nissan մակնիշի ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայում բռնություն գործադրելու՝ ձեռքերը բռնելու և բերանը փակելու եղանակով առևանգել են աղջկան։

Նրանց մեքենան  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում վթարի է ենթարկվել և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Աղամալյանը տեղում մահացել է, իսկ Սոնա Գ.-ն և Գ. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հաստկանիշներով, իսկ առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ն կետի հատկանիշներով:

2 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее