▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզում թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը

Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են Անդրուն քարեր անվանյալ դաշտամաս՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее