▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետը չի ներկայացել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը և չի կատարել «խոստումը»

«ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 4 -օրյա մարզային հանդիպումները այսօր սկսվել են Կապանից:  Ր. Հովհաննիսյանը հանդիպման ներկաներին իր խոսքում տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կատարել իր խոստումը և չի հանդիպել նրան, իսկ դրա փոխարեն մի քանի սադրիչ է ուղարկել: 

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը  հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, հակահայկական քարոզչությամբ է զբաղվում: «Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ»,-ասել էր Սյունիքի մարզպետը։

 Իսկ շաբաթ օրը` մարտի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրեն Խաչատրյաին հայտարարել էր, որ իրենք կհանդիպեն հենց Կապանում, իսկ վերջինս էլ նշել էր, որ  Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին չհանդիպելու խնդիր չի տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее