▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում Արմեն Սարգսյանն այցելել է մարզի մշակութային օջախներ

 

 

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի մշակութային օջախներում։

Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են Հանրապետության նախագահին։

Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են Ակսել Բակունցի ծննդյան հոբելյանի առիթով իրականացված և իրականացվելիք միջոցառումները: Այս տարի նշվում է գրողի 120-ամյակը։

 

 

Այնուհետև նախագահը զբոսնել է քաղաքում։ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի քաղաքային պուրակ, որտեղ գտնվում է ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի ու իր հոր՝ Վարդան Սարգսյանի ու քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած հուշարձանը։ Այն տեղադրվել է խորհրդային տարիներին՝ ի հիշատակ իրենց կյանքը զոհաբերած զինվորների։ Նախագահը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ քննարկել է այն վերականգնելու հարցը։

Քաղաքապետը նախագահին տեղեկացրել է այգին վերականգնելու, ինչպես նաև քաղաքում իրականացվելիք մի շարք այլ ծրագրերի մասին։ 

 

Կարդացեք նաև՝ Արմեն Սարգսյանը Քարահունջում վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее