▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում մահացած 20 տարեկան հղին երկվորյակներ պիտի լույս աշխարհ բերեր. մանրամասներ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ նախորդ գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել, որը նաև 2 տարեկան երեխա ունի։

ԸՀարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի`ինչ է պատահել։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը գրում է:

Դուռը փակ է եղել։ Բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։

Ըստ  տեղեկությունների՝ մահացած կինը 7 ամսական հղի էր և սպասում էր երկվորյակ երեխաների։

Մահվան պատճառները պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее