Արդեն հայտնել էինք, որ WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Գերմանական ran.de-ն տեղեկացնում է, որ «Box Sport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում կանանց բռնցքամարտում լավագույնն է ճանաչվել Սյուզի Կենտիկյանը:
AIBA-ի տարվա լավագույն բռնցքամարտիկի կոչումը նույնպես ստացել է հայազգի բռնցքամարտիկ. նա Արտեմ Հարությունյանն է, ով 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր է ձեռք բերել: