Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Դերվիշ Էրօղլուն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևային: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվականի` Էրօղլուն Փաշաևային մասնավորապես ասել է. «Տա Աստված Ադրբեջանը հայերից ազատվի, մենք էլ մեր փնտրած և բայց դեռ չգտած հաշտեցմանը հասնենք»:
Ադրբեջանցի պատգամավորն էլ Էրօղլուին շնորհավորել է ՀԿԹՀ-ի հռչակման 30 ամյակի կապակցությամբ: Գրում է ermenihaber.am-ը:
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միջազգային ճանաչում չունի. բացի Թուրքիայից ոչ մի երկիր չի ճանաչել այն: Այժմ Թուրքիան այդ չճանաչված երկրի տարածքում պահում է 17 հազարանոց զորաբանակ, ինչը բազմիցս դատապարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու մի մասը: իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անկախությունը: