shamshyan.com-ը գրում է. Կան պաշտոնյաներ, ովքեր «կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում», ու ինչքան էլ բարձրաձայնես նրանց կողմից կատարված օրինախախտումների մասին, միևնույն է, «գելի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ հրեն, ոչխարը սարով անց կացավ»:
Այսօր՝ մարտի 8-ի կեսգիշերին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը, ով Թալինում հայտնի է՝ որպես «Մնաց-գնաց», Range Rover մակնիշի 015 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու, ու այնքան վստահ էր իր պատգամավորական անձեռնմխելիության վրա, որ այդ վիճակով «ճեմում էր» նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանների կողքով: