▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թան էլ չէ, փրթած մածուն․․․Նիկոլ Փաշինյան

Թան էլ չէ, փրթած մածուն․․․Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարցում անդրադարձավ պետության կողմից տարբեր բիզնեսներում փայ մտնելու տարածվող և արատավոր երևույթին: «ՄՏՍ Հայաստանը վաճառվում է և դրա բաժնետոմսերի 20%-ն անհատույց փոխանցվելու է Կառավարությանը:

Առաջին անգամ նման գործարքի ականատեսը եղանք 2021 թվականին։ Այս դեպքում ևս ընկերության բաժնետոմսերի վաճառքին զուգահեռ՝ ՀՀ կառավարությունն անհատույց դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի համասեփականատերը։

Հաջորդը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագիրն է, որին զուգահեռ ՀՀ կառավարությունն անհատույց ստացավ «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի 12,5%-ը։

Պետության հետ համատեղ ներդրման ձախողված օրինակ է «Ֆլայ Արնա» ավիաընկերության հիմնումը, որի 49 տոկոսը պետական է և հիմնադրվելուց շուրջ մեկ տարի անց այն արդեն սնանկանում է։

Սրանք միջազգային դրական փորձին և բիզնես տրամաբանությանը չհամապատասխանող միտումներ են, ամենատարբեր բարձր ռիսկերով։

Հիմա հարցերը․

1․ Ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ «նվիրատվությունների» իրական շարժառիթը։

2․ Պետությունը գաղտնի ի՞նչ պարտավորություններ է ստանձնել այս գործարքներով։

3․ Արդյո՞ք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չի հարկային տեռորի գործադրմամբ՝ չվճարված հարկային կամ այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժվելու դիմաց։

4․Պոտենցյալ ներդրումների առումով գնահատե՞լ եք այն նոր ռիսկերը, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս գործող բիզնեսներից փայ խլելու հետևանքով։

Այսինքն՝ իրականում բիզնեսը զիջում է կա՛մ վախից դրդված, կա՛մ նախկինում թույլ տրված անօրինականությունները պետության կողմից կոծկելու համար, կա՛մ հետագայում հարկային տեռորից և դրա հետևանքներից զերծ մնալու նպատակով»,- ասաց Թադևոս Ավետիսյանը»։

Ի պատասխան Փաշինյանն անցավ հեգնանքի: «Ամեն անգամ, երբ այս դահլիճում հնչում է ԶՊՄԿ անունը, դահլիճից մարդիկ են պակասում: Ըհը, նորից պակասեցին...»,- ասաց նա, ինչին հաջորդեց ՔՊ-ականների բարձր ծիծաղը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее