▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տան միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 12-ին Իջևան համայնքի Խաշթառակ գյուղում հուղարկավորեցին հուլիսի 10-ին Գետահովիտ գյուղի Խաչաղբյուր գետում մահացած Էրիկ Սարիբեկյանին։ Տեղեկություններ կան, որ Էրիկը ջուրն է նետվել, որ լողա, գլուխը դիպել է քարին, վնասվածք է ստացել, որի հետևանքով գետում խեղդվել է։
Խաշթառակ գյուղից տեղեկացանք, որ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, ծառայում էր Տավուշի մարզում։ Նա տան միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են։ Սարիբեկյանների ընտանիքը կարիքավոր է, ընտանիքին օգնելու համար Խաշթառակի բնակիչները Էրիկի հուղարկավորության օրը դրամահավաք էին կազմակերպել»։

info@asekose.am/095519696
Մամուլ далее