Ամենօրյա և տարբեր բնագավառներում թանկացումներից հետ չեն մնացել նաև բանկերը:
Հայէկոնոմբանկում, օրինակ, խոսքը վերաբերում է բանկային հաշվից քաղվածքին` դեսպանատներ ներկայացնելու համար: Քաղաքացիներից ստացած բողոքների համաձայն 15 օր առաջ այն արժեր 3000, իսկ հիմա` 5000 դրամ:
Պարզաբանում ստանալու համար ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայէկոնոմբանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Օնիկ Չիչյանի հետ, ով և հաստատեց լուրերը` նշելով.
«Սակագները պարզապես մի փոքր բարձրացել են: Հաճախորդը տարին մեկ անգամ է տեղեկանք վերցում և այս դեպքում բանկն ավելի շատ տալիս է, քան ստանում»,-ասաց Հայէկոնոմբանկի հաճախորդների սպասարկման վարչության պետը` հավելելով, որ մի շարք այլ ծառայություններ շատ էժան են, օրինակ տարեկան սպասարկման վարձերը գանձվում են տարին մեկ անգամ և շատ ցածր են: