▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը

Քիչ առաջ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։   Նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։ 

Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում  հաստատել է գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն հայտնեց, որ  շենքում  չէ, եւ չի կարող մանրամասներ հայտնել։

Կայքի տեղեկություններով՝ արդեն այնտեղ է Մշակույթի նախարարը։  Հանդիսատեսին հայտնել են, որ նույն տոմսերով կարող են ներկայացումը դիտել հունիսի 12-ին։

Ավելի ուշ օպերայի մամլո խոսնակը փոխանցել է, որ ներկայացման տապալումը կազմակերպել վարչական մասի 10 աշխատակիցները, որոնք օրեր առաջ ծանուցագրով ազատվել են աշխատանքից։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее