▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածաշրջանում իրավիճակը լարված է. Արտակ Դավթյան

Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ տարածաշրջանում իրավիճակը, ընդհանուր առմամբ, լարված է:

«Մեր սահմաններին առկա է հարաբերական կայունություն, միջադեպեր, որպես այդպիսին, գործնականում չեն արձանագրվում, բայց գոյություն ունեցող ընդհանուր լարվածությունը շարունակվում է, եւ դա ազդում է ինչպես սահմանային ծառայության, այնպես էլ առհասարակ մեր առօրյա կյանքի վրա»,- նշել է Դավթյանը՝ հրաժարվելով մեկնաբանել երկրի ղեկավարության՝ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:

Իսկ անդրադառնալով ապրիլյան քառօրյայի դասերին, Արտակ Դավթյանը նշել է.

«Իհարկե, եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, այս 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար և այլ ժամկետներում: Նախ, մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, երկրորդ, դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее