a1plus.am-ի փոխանցմամբ` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ են ունեցել «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ:
Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է հաշվետու լինի ԱԺ-ին: Մինչ այդ, ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացնում էր հաշվետվություն, սակայն ԱԺ-ն չէր կարող գնահատական կամ եզրակացություն տալ դրան:
ՀՀԿ պատգամավոր եւ հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանը դեմ է եղել նախագծին: Նրա հետ համակարծիք է եղել նաեւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարել է, որ Կառավարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ բացասական էր. «Մենք կարծում ենք, որ Գլխավոր դատախազությունը չի կարող ներկայացնել հաշվետվություն ԱԺ-ին, ինչպես էլ որ դա անվանեք` գրավոր հաղորդում, զեկույց: Իսկ համեմատությունը այլ մարմինների հետ տեղին չէ, քանի որ, օրինակ` Կենտրոնական բանկը գործադիր մարմնի մաս է կազմում ու պետք է հաշվետու լինի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում