▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեք ձեր ավտոկայաները տեղադրեք հենց ձեզ պատկանող տարածքներում

Եթե մի կողմ դնենք գլուխգովանության «օդից փող քամողի» նոր ասույթի առարկայացումն ի դեմս դրամահավաքի լկտի պարտադրանքի, ես չեմ հասկանում փողոցների տարածքում վճարովի ավտոկայանատեղեր ստեղծելու «Երեւանի քաղաքապետարանի», ավելի ճիշտ ՍՍ-ի տրամաբանությունը: Փողոցի միասնական օրգանիզմ է, որը ծառայում է մարդկանց եւ փոխադրամիջոցների կարգավորվող ազատ տեղաշարժին, այն ունի հստակ գծված սահմաններ ե՛ւ լայնքով, ե՛ւ երկայնքով:

Փողոցները հանրային սեփականություն են, որի եւ կառուցման եւ շահագործման համար օգտագործվում են ժողովրդի հարկերից ու տուրքերից գոյացող ֆինանսական միջոցները: Դուրս է գալիս, որ մենք հարկ ենք վճարում, որպեսզի մեր վրա մի նոր հա՞րկ դնեն: Տարեք ձեր ավտոկայաները տեղադրեք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս պատկանող փողոցներից ու հրապարակներից դուրս, հենց ձեզ պատկանող տարածքներում, եւ ոչ թե հանրային սեփականության վրա:

Երջանիկ Աբգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее