Panorama.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս պահին քաղաքապետարանում շտապ խորհրդակցություն է հրավիրել: Ըստ աղբյուրի` քաղաքապետը անակնկալի է եկել` իմանալով, որ օրեր առաջ ձեռքբերված պայմանավորվածությունը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, փաստորեն, չի կատարել. «վճարումների գանձման գործընթացը սկսել սեպտեմբերից», և մարդիկ նախօրեին ստացել են բազմաթիվ sms-ներ ընկերությունից տուգանքի վերաբերյալ: Ըստ նույն աղբյուրի, օրեր առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել է, որ պետք է հետաձգել վճարովի ավտոկայանատեղիների գործընթացի մեկնարկը ևս մեկ ամսով, քանի որ «ամառ է, քաղաքացիների մեծ մասը հանրապետությունում չեն», և հանրային իրազեկումը, ըստ այդմ, պատշաճ չի կատարվել:
Տարոն Մարգարյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet