▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա «աֆորիզմների» փունջ. Կիմա Եղիազարյան

Լրագրող Կիմա Եղիազարյանը 7or.am կայքում ներկայացրել է Տարվա «աֆորիզմների» փունջ՝ նշելով, որ հնարավոր է՝ այս «աֆորիզմներն» ընդգրկվեն համաշխարհային դեմքերի, դասականների արտահայտած մտքերից կազմված ժողովածուում:

Սերժ Սարգսյան

«Էկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։

«Ինչքան ուզեք, էնքան կխփենք» (տոկոս)։

«Ա՛յ տենց եք անում, որ խիյարը թարս ա բուսնում»։

«Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը»,

«Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ» (Տիգրան Սարգսյանի եւ Շավարշ Քոչարյանի ականջը կանչի):

Տիգրան Սարգսյան

«Ընդհանրապես նվագում եմ մի քանի երաժշտական գործիքների վրա՝ մասնավորապես կիթառ, շրթհարմոն, թավջութակ և ֆլեյտա»։

«Մենք չենք կարող Մաքսային միություն մտնել, քանի որ չունենք ընդհանուր սահման։ ... Մենք կարող ենք Մաքսային միություն մտնել՝ շրջանցելով ընդհանուր սահմանի բացակայության արգելքը։ ՄՄ–ն շահավետ է Հայաստանին»։

«Հնարավոր է…Ո՛չ»։

«Դուք տեղյակ եք, որ արդեն իսկ արդյունաբերական քաղաքականությունը, որ մենք ձեզ հետ ներդնում ենք Հայաստանի Հանրապետությունում, տալիս է շոշափելի արդյունքներ»։

«Օֆշորային ընկերությունը գրանցել են, որպեսզի վարկաբեկեն ինձ։ Ես կապ չունեմ այդ օֆշորային ընկերության հետ, քանի որ դրա գրանցման օրը եղել եմ Պրահայում՝ լրագրողների աչքի առաջ»։

«Պետական գնումների մրցույթին մասնակցողների 90 տոկոսն իմ մերձավորներն են, բայց դա չի նշանակում կոռուպցիոն ռիսկեր»։

Գալուստ Սահակյան

«Մենք Վարդան Մամիկոնյանը չենք, բարոյական հաղթանակների հետեւից գնացող չենք»:

«Ի՞նչ անենք, անպայման պիտի ասի՝ տանենք Սուրիկին նստացնենք, ջարդենք, կոտորենք, որպեսզի մարդիկ լռե՞ն: Ով մեղավոր է՝ նա էլ պիտի պատժվի»:

«Մաքսային միությունը մեր երազանքների, ցանկությունների մարմինը չէ»:

«Պիտի յոլա գնանք, ինչպես մեր ժողովուրդն է յոլա գնում»:

Արմեն Աշոտյան

«Ես պարգեւատրվել եմ Մովսես Խորենացու մեդալով, պարգեւատրվել եմ «Գարեգին Նժդեհ», «Օրենքի պատվար», ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Ոսկե մեդալ», «Երևանի քաղաքապետարանի «Ոսկե մեդալ» մեդալներով»։

Խաչիկ Ասրյան

«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ որպես Ռամիլ Սաֆարովի»:

Տարոն Մարգարյան

«Այսօր գիտությամբ չեմ զբաղվում, այսօր քաղաքային տնտեսությամբ եմ զբաղվում եւ պաշտպանելուց հետո եւս էլի քաղաքային տնտեսությամբ եմ զբաղվելու»։

Մանվել Գրիգորյան

«Դու լավ հարց տալ գիտես, ես էլ լավ ուշունց տալ գիտեմ»։

Հակոբ Հակոբյան

«Հանրությունը մե՛զ է դեմ, համակարգի՛ն դեմ չէ» (պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թեմայով):

Մանվել Բադեյան

«Բանական էակը նրա համար է, որ հարմարվի»։

«Եթե ես ուզենայի վիրավորեի աղջիկ լրագրողներին, «ախչի» կասեի, «արա»-ով չէի դիմի, որովհետև կնոջն «արա» չեն ասում, «արա»-ն բացականչություն է»։

 

Արմեն Մովսիսյան

«Հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել»։

«Սաղ-սաղ 50 տարեկան եմ, գլուխս ուտե՞լ եք ուզում»:

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ 7or.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее