«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել Հանրային հեռուստաընկերության եթերում. Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։
«Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։
Մենք ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով հետևողական ենք լինելու»,- նշել է Արման Թաթոյանը։


