▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տավուշի մարզի բազմաթիվ տարածքներ 1990-ականներին Ադրբեջանը գրավել է». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի Տավուշի մարզի բազմաթիվ տարածքներ 1990-ականներին Ադրբեջանը գրավել է, որոնց մասին այսօր Հայաստանի իշխանությունը չի խոսում։ Այնինչ այդ տարածքները կարելի է հնարավոր խաղաղության պայմանագրում փոխել երբեմնի խորհրդային անկլավների հետ, մանավանդ որ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներն ավելի շատ են, քան անկլավ համարված գյուղերը։
Հարցի վերաբերյալ ավելի մանրամասն և մասնագիտական գնահատականով «Արարատյան պետություն» ՀԿ-ի անունից դիմել ենք միջազգային կազմակերպություններին և ՀՀ կառավարությանը։
Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանի անվտանգային տարածքները հանձնվեն թշնամուն, քանի որ դրանից անմիջապես հետո սկսվելու է Ադրբեջանի հաջորդ հարձակումը՝ արդեն ավելի բարենպաստ դիրքերից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее