▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է ջրամբարը. փրկարարները դուրս են բերել նրա դին

Փետրվարի 24-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻ նախարարությունից։

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ջրամբարում, ինչի հետևանքով վարորդ Ա. Գ.-ն տեղում մահացել է:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Ա. Գ.-ի (ծնված 1988 թ.) դին:

 

 

 

 

 

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Ա. Գ.-ն պայմանագրային զինծառայող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее