▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորել. ՊՆ

ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

Զինծառայողը տեղափոխվել է Երեւանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее