ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բնորոշմամբ՝ նույնիսկ մանկապարտեզի երեխաները կարող են ասել, թե Հայաստանի անվտանգության համար ինչ նշանակություն ունեն Տավուշի այն տարածքները, որոնց մասին ՀՀ իշխանությունները խոսում են։ Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։ «Ժողովուրդն ուղղակի նման ապուշի չպետք է ընտրեր։ Ընտրեք այնպիսի մարդու, ով ունակ է ղեկավարելու։ Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է իրեն ղեկավարի, հիմա ժողովուրդը որոշել է, որ Նիկոլը մեզ պետք է ղեկավարի, ինչո՞ւ եք զարմանում։ Ժողովուրդն է որոշել, Նիկոլն էլ ինչպես ուզում, այնպես ղեկավարում է»,- շեշտել է Հակոբյանը: |
«Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք». Մովսես Հակոբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet