2013 թվականի օգոստոսի 5-ին, Թբիլիսիի հայ երիտասարդության խումբը, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար և թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի և Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանի ուղեկցությամբ, այցելեց Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղ, որտեղ Շահումյանի և մերձակա հայաբնակ գյուղերի երիտասարդության հետ միասին կազմակերպեցին տեղական հայ համայնքի մասին վիճակագրական տվյալների հավաքագրման, ինչպես նաև համայնքի անդամներին անհանգստացնող հարցերին ծանոթանալու ակցիա: Միաժամանակ հավաքեցին նվիրատվություններ Շահումյան գյուղի «Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման համար:
Շահոււմյան գյուղի բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ այստեղի Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող տեղային բնույթի հիմնական խնդիրները խմելու ջրով անբավարար ապահովումն է, գյուղի գազամատակարարումը, ինչպես նաև տարբեր պետական ծրագրերի մասին տեղեկատվության հասանելիությունը:
Բացահայտված հիմնախնդիրների կարգավորմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով Վիրահայոց Թեմը համապատասխան նամակներով դիմել է պրոֆիլային նախարարություններին:
Վիրահայոց թեմի մամլո դիվան