▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիի հայկական եկեղեցում ծեծել են հայերին

Հուլիսի 19-ի երեկոյան մոտ 50 վրացիներ հարձակվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագի մասնակիցների վրա և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին:

Միջադեպը փորձել է հարթել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, սակայն հարվածներից նրան էլ են բաժին հասցրել: Այնուհետև նրանք մուտք են գործել նաև հարևանությամբ գործող Հայարտուն մշակութային կենտրոն և անվայելուչ արտահայտություններով սպառնալիքներ հնչեցրել: 

Պարզվում է, միջադեպի պատճառը կենցաղային է. եկեղեցու սպասավոր Տեր Մանուկն իր ավտոմեքենան կանգնեցրել է մեկի բակի մուտքի մոտ:

 

Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее