▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Team Telecom Armenia»-ի ձեռքը կրակն ենք ընկել. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվային դարաշրջանի և բարձր տեխնոլոգիաների մեր ժամանակներում Հայաստանում Team Telecom Armenia-ն՝ նախկին Beeline Armеnia-ն անգամ նորմալ ինտերնետ կապով չի կարողանում ապահովել իր հաճախորդներին. դանդաղ, ցածրորակ ինտերնետ կապը, պարբերական խափանումներն արդեն անտանելի են դառնում։ Եվ այս խափանումների և պարբերական վատորակ կապի պատճառով սույն ընկերությունը, բացի հաճախորդների ներողամտությունը հայցելուց, այլ բան չի անում․ ո՛չ կապն է բարելավում, ո՛չ էլ անգամ գոնե խորհրդանշական փոխհատուցում չի տալիս հաճախորդներին ծառայությունների դադարեցման ընթացքի համար։
Մեր կյանքի մի զգալի մասն ինտերնետ կապով է պայմանավորված, և կյանքի այդ մասը հանձնել ենք Team Telecom Armenia ընկերությանը և կրակն ընկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее