▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թևան Պողոսյանի գինու տակառիկը կրկին լցված-պատրաստ է

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Էս էլ էսպես. գինու տակառիկը լցված-պատրաստ է։ Բացելու եմ ապրիլի 4-ին` նշելու «Լուսավոր մահապարտների պայմանագրի» փայլուն արդյունքը ընտրություններում»,-գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում` տեղադրելով տակառիկոով լուսանկարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած  ՏԻՄ ընտրություններից ու Վանաձորի քվեարկությունում Լուսավոր Հայաստան և Քաղաքացիական Պայմանագրի կուսակցությունների թեկնածունների` միմյանց դեմ պայքարից  հետո, Թևան Պողոսյանը, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին հրավիրել էր իր տուն` գինի խմելու, այսպես էր արձագանքել նրանց պարտությանը. 

« Նիկոլ ջան, Էդմոն ջան, հիմա դուք կսկսեք վերլուծել երեկվա ընտրությունների արդյունքներն ու պատճառները։ Պառլամենտականին մնացել են հաշված ամիսներ։ Եթե ձեր եզրակացությունների մեջ հանկարծ հասնեք այնտեղ, որ սեղանի կարիք ունենաք մեկ միասնական թղթի վրա աշխատելու համար (հույս ունեմ թղթի անունը ծրագիր կլինի), հիշում եք, մեր նկուղի ընդարձակ սեղանը միշտ պատրաստ է»:

Նշենք, որ օրերս տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее