▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Դիանա Գասպարյանը

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում ահզանգում է այն մասին, որ թեկնածուներից մեկը դիմել է ստոր քայլի:

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:

ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ԻՄ ՀԱՄԱՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ 3-Ն Է, ԵՎ ՄԵՆՔ ՀՍՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,-գրել է նա:

Հիշեցնենք, ՀՀ մի շարք քաղաքներում, այդ թվում Էջմիածնում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее