▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ և քարտեր միայն նույնականացման միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար հետևեք քայլերին.
 Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,
 մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,
 նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը,
 համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները,
 մուտքագրեք գումարը:
QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը
 Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով,
 սեղմեք էկրանին ցուցադրված հղումին,
 եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի,
 եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար:

Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը և նույնականանալ` կարող եք տեսնել տեսանյութում:


Հարգելի հաճախորդներ, Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետևյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝ Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank:

Մենք շարունակաբար աշխատում ենք նոր գործիքների ներդրման ուղղությամբ՝ նույնականացման գործընթացը դարձնելով ավելի պարզ և հարմարավետ։

Շուտով կներկայացնենք նոր հնարավորություններ։

Շնորհակալություն մեզ ընտրելու և մեր ծառայություններից օգտվելու համար։  

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее