▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թերահավատ եմ Եռյակի հանդեպ, ինչ երաշխիք, որ սա հերթական թատրոնը չէ

Տիգրան Թաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել  գրառմամբ, որում խոստովանում է, որ թերահավատորեն է մոտենում Եռյակին  և նրա գործողություններին.

«Թող ինձ ներեն իմ բոլոր եռյակական իրական ու ֆեյսբուքյան ընկերները, բայց ես թերահավատ եմ Եռյակի ու նրա գործողությունների հանդեպ, քանզի տառապանքս փորձ ունի, ընդ որում երկարամյա, բացի այդ էլ եթե տվյալ մարդիկ քվեարկում են Գալուստի օգտին ու ծպտոց չեն հանում Լիսկայի նշանակման հետ կապված, ինչ երաշխիք, որ սա հերթական թատրոնը չի նորից հուսախաբ անելու, իբր տեսաք, պայքարեցինք, չստացվեց, որից հետո նորից սահուն թումանյանական թղթադրամները կապահովեն ընտրությունների ցանկալի ելքը բոլորիս գրողի ծոցն ուղարկողի ու նրա ոհմակի համար:

Այնուամենայնիվ, ապակառուցողականություն չդրսևորելու համար ես մասնակցելու եմ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ու եթե այդ օրը չլսեցի իշխանափոխությանն ուղղված հստակ ու գործնական քայլերի մասին, քլունգիս սուր ծայրն ուղղելու եմ այդ «պայքարողների» դեմ ու դիմեմ ավելի կոնկրետ գործողությունների իմ նման մտածող մարդկանց հետ, որոնց թիվը կարծես թե քիչ չի»:

Իսկ ավելի վաղ նաև հանդես էր եկել ևս մեկ գրառմամբ, որում հումորի միջոցով ներկայացրել էր, թե ինչպես են մեզ մոտ տեղի ունենում հեղափոխությունները.

«-Մամ,գնում եմ հեղափոխություն անեմ:
-Հա,ապրես,արի էս քարավուզը կտրի,նոր գնա:
-Մամ,հեղափոխությունը...
-Արի-արի,գոնե մի խելոք բան արած կլնես:

Հ.Գ. Ինձ թվում է մեր ընդդիմությունն էլ հենց ասում է ուզում է հեղափոխություն անի,վերևներից իրենց սենց մի բան են պատասխանում»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее