▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսա դավաճանություն, մեջքից հարված էն տղերքի հանդեպ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի»

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, գեղանկարիչ Կարեն Արայանն անկեղծացավ` նշելով, որ ինքը հեռու է եղել քաղաքականությունից և չի սիրել բնագավառը, սակայն հայրենասիրությունն ու ցավի զգացողությունն է բերել քաղաքականություն:

Կարենը մասնակցել է 44-օրյա պատերազմին`կամավոր:

Կարենը խոսեց այն մասին, թե ինչ ակնկալիքով ու ինչի սպասումով էր գնում պատերազմի դաշտ ու ինչ տեսավ. «Տեսա դավաճանություն, մեջքից հարված էն տղերքի հանդեպ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի»:

Նա նաև խոսեց այն մասին, որ այսօր մարդիկ դիմում են արտագաղթի ճանապարհը. «Այս իշխանության օրոք արտագաղթողներին ես չեմ մեղադրում, այս իշխանության օրերին ծառայությունից խուսափողներին ևս չեմ մեղադրում: Եթե երկրի տղամարդը լիներ որձ տղամարդ, կմեղադրեի»:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, հետևեք ամբողջական զրույցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее