▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութում՝ Կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն։
Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Պետրոսյանն իր էջում տարածել էր այս տեսանյութը՝ գրելով հետևյալը․ «Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։
Տեսանյութում՝ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է»։

***

Կարդացեք նաև՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Ամիրյան փողոցում ստորգետնյա մալուխի պայթյունը չխլեց մարդկային կյանքեր բացառապես երջանիկ պատահականության արդյունքում։ Ինչը տեղի չունեցավ շաբաթներ առաջ Դավթաշենում ընկած ծառի ժամանակ, երբ քաղաքացին տեղում մահացավ։
Այս ամենը իշխանության անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է, որտեղ կարևոր է ոչ թե մարդու անվտանգությունն ու հարմարավետությունը, այլ փողոցի ամեն սալիկը փոխելուց հին ու նոր սալիկի արանքում նկարվելը։
Ձերը մաքսիմումը հեռախոսի զարյադչնիկ միացնելն է, թե բա մալուխները անցկացնում ենք գետնի տակ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее