▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի լուսարձակների գողությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  խոշոր չափերով առերեւույթ գողության դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 7-ին, ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ  նույն օրը` ժամը 04:58-ի սահմաններում, անհայտ անձինք գաղտնի հափշտակել են  Երեւան քաղաքի Զաքյան փողոցում կայանված իր մեքենայի զույգ հեռարձակները` պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ՝  ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ   վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երեւում են առերեւույթ հանցագործություն կատարած անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված անձանց  Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее