▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում վիճակը ռազմական առումով սրելու կոնկրետ գործողություններ

Տեսնում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում վիճակը ռազմական առումով սրելու կոնկրետ գործողություններ․ Փաշինյան

«Ադրբեջանի ռազմաքաղաքային ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- այս մաին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով, կարևոր եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ, խոսքը մասնավորպես Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է: Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее