Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր քաղաքապետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսել է դատական համակարգի առողջացման մասին: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքացիները գալիս են ընդունելության, բերում դատական գործեր, բողոքելով, որ իրենց հանդեպ անարդար են վարվել:

«Երբ գործը նայում ես, տեսնում ես, որ քաղաքացին 100%֊ով ճիշտ է: Տեսնում ես, որ դատավորը պաշտպանել է ինչ-֊որ մի օլիգարխի, կրիմինալի շահերը»,- ասել է քաղաքապետը:
Դիտեք նաև՝


