▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկություն եմ ստացել՝ կապված նոր գերեվարումների հետ». Մոնախ

Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ «տեղեկություն է ստացել՝ կապված նոր գերեվարումների հետ:

«Ավելի վատ նորություն էլ ունեմ. Վարդենիսից իջեցրել են հատուկ նշանակության բրիգադի խմբերին: Օրվա իշխանություննե՛ր, դուք հո գիտեք, որ ես տեղեկացված եմ. ուզում են վեց հոգու գերեվարման դեպքը կոտրեն իսկական հայ հրամանատարներից մեկի վրա: Հիմնական մեղավորներին մոռացել են, ուզում են հրամանատարի վրա գործ սարքեն»,- ասել է Մոնախը։

/filemanager/uploads/2019/08/week-2/pn._jpeg.jpg

Տեղեկացնենք, սակայն, որ ՊՆ-ն հերքել է վերոնշյալ տեղեկությունը՝ հայտնելով․ «Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее