▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղումները թույլ կլինեն. ցուրտ մթնոլորտային ճակատը, որն առաջացնելու էր ձյան առատ տեղումներ, ճանապարհին քայքայվեց

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։
Այսպիսով առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։


Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее