ԱԺ-ում 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վավերացման առիթով պատգմավորներն իրենց հարցերն ուղղեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` կապված ՀՀ 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» օտարման հետ:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով ընթերցվեց վասալային պայմանագրի չեզոք հատվածը` ընթերցելով մի շարք հատվածներ, համաձայն որոնց, օրինակ մինչ 2043 թվականը ՀՀ-ում որևք օրենքներ, իրավական ակտեր չեն փոփոխվի, հայկական կողմը կարող է ներկա լինել նիստերի` առանց ձայնի իրավունքի:
«Տեղյա՞կ եք, թե Տիմոշենկոն ինչու է նստած» ,-նախարարին հարցրեց Ն. Զոհրաբյանը:
Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ այս պայմանագիրը վասալի պարտավորություններ չի ներառում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցն էլ վերաբերում էր 20 տոկոսին:
« Ո՞վ է դա գնահատել 155 մլն»:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ հաշվարկներ կատարվել է փորձագետների հետ և արվել են հետևություններ:
Արամ Մանուկյանը հակադարձեց նախարարին` ասելով, որ փորձագետների ասածը հիմք չի կարող հանդիսանալ:
«2008 թվականից այս կողմ ստացվել է ևս 22 արձանագրություն: Տեսել եմ մեկը: ՀՀԿ-ին և Հովիկ Աբրահամյանին կոչ եմ անում` մինչև չկարդաք այդ արձանագրությունները` չքվեարկեք: Միգուցե «շան գլուխն» այնտեղ է թաղված»: