▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տհաճ է, երբ քեզնից գումար է թռցնում ՀՀ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը. Հովսեփ Խուրշուդյանը՝ «Երևան Սիթի»-ի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժող ջան, դեռ մարդ կա որ «Երեւան Սիթի» -ներից առեւտուր ա անում? Մի-քանի օր առաջ շտապում էի ու ստիպված էի ամենամոտիկ սուպերմարկետից օգտվել շուրջ 4000 դրամի տարբեր սննդամթերք գնելու համար: Դա Կոմիտաս 1 հասցեում գտնվող «Սիթին» էր: Տեղում չստուգեցի չեկը եւ միայն տանը աչքովս ընկավ որ իմ գնած ապրանքից բացի վճարել եմ նաեւ 400 դրամ՝ սիգարետի համար, որը ոչ գնել եմ ոչ էլ ստացել (մանավանդ որ չեմ էլ ծխում):

No automatic alt text available.

Այսինքն 10 տոկոս ավել իմ գնած ապրանքի արժեքից: Եղածը մեծ բան չի, բայց տհաճ է երբ քեզնից ոչ միայն հարկերը թաքցնելու ձեւով, այլ նաեւ անմիջականորեն գումար է թռցնում Հայաստանի ամենահարուտ մարդկանցից մեկը, այն էլ՝ Նոր Հայաստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ սա առաջին դեպքը չէ այս ցանցի հետ առնչվելու իմ փորձառությունից: Խաբեբայությունը այս ցանցի մենեջմենթի անբաժանելի մասն է, ինչպես որ է դրա սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի դեպքում: Ընդհանրապես, աշխատում եմ երբ որ հնարավոր է օգտվել փոքր խանութներից: Բայց եթե չեք կարող կամ ինչ-ինչ պատճառներով շարունակում եք սիթիներից կամ ընդհանրապես սուպերմարկետներից առեւտուր անել՝ հորդորում եմ գոնե պահանջեք ապրանքային չեկը եւ տեղում ստուգեք թե ինչի համար եք վճարում եւ որքան` այն էլ այս նախատոնական առեւտրի պարագայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее