vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկացել ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, երբ թիմը մարզում էր Լուի վան Գալը, պնդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Վան Գալը և իր մարզչական շտաբը մտահոգություն են ունեցել, որ վերջինս չի համապատասխանի Պրեմիեր լիգային:
Մտահոգության պատճառներից մեկն էլ Սինձի Կագավան էր, ով ժամանակին Բունդեսլիգայի տեղափոխվել էր ԱՊԼ, սակայն այդպես էլ չէր հարմարվել այդ լիգային:
Ենթադրություններ կան, որ Մխիթարյանի տրանսֆերը ցանկացել է ակումբի ղեկավարությունը, ոչ թե Մոուրինյոն, սակայն զեկույցի մեջ նշվում է, որ պորտուգալացի մարզիչն է պահանջել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը: