Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը Բորուսիայի հետ, հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ դորտմունդյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին նոր առաջարկություն է արել՝ չսահմանելով հրաժարագին:
Լոնդոնյան Չելսին մտադիր է օգտագործել ստեղծված իրավիճակից և ձեռք բերել Մխիթարյանին, որին ցանկանում են գնել նաև Լոնդոնի Արսենալն ու Թուրինի Յուվենտուսը:
Հիշեցնենք, որ Հենոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը: