vivaronews.am-ը գրում է. Հայ ֆուտբոլիստի խնդիրների մեջ միակ մեղավոր Ժոզե Մոուրինյոն է:
Ինչպես գրում է The Sun-ը, պորտուգալացի մարզիչը ճիշտ արեց, որ հնարավորություն տվեց Մխիթարյանին դուրս գալ խաղադաշտ մեկնարկային կազմում, չնայած որ վերջինս թեթև վնասվածք ուներ և գտնվում էր ոչ լավ մարզավիճակում:
Այժմ Հենրիխը դժգոհ է այն փաստից, որ քիչ ժամանակ է ստանում խաղադաշտում, այն դեպքում, երբ դեռ ցույց չի տալիս այն ֆուտբոլը, որը պետք է «ՄՅՈՒ»-ի հիմնական կազմում հայտնվելու համար: Այսինքն ստացվել է այնպես, որ Մխիթարյանը չի կարողանում վերադարձնել իր նախկին մարզավիճակը, քանի որ չի խաղում:
Բացի այդ բրիտանական լրատվամիջոցը կարծում է, որ Ժոզեն սխալ դիրքում է օգտագործում հայ կիսապաշտպանին: Հենրիխը մարզչից հրահանգ է ստանում խաղալ հարձակման ամբողջ լայնությամբ, այն դեպքում, երբ ֆուտբոլիստը իրեն ավելի լավ է զգում կենտրոնական դիրքում(ենթահարձակվող):