vivaronews.am-ը գրում է. Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անչափ վրդովված է «Ֆեներբախչեի» դեմ խաղի հայտացուցակից դուրս մնալու փաստով:
Նշենք, որ խաղին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ ժամանակն է` Մխիթարյանը ցույց տա, թե ինչի է ունակ: Սակայն, պորտուգալացի մարզիչը ֆուտբոլիստին ընդհանրապես հնարավորություն չտվեց ցույց տալու իր ունակությունները:
Խաղից հետո Մոուրինյոն ասել էր, որ ֆուտբոլիստի համար ավելի լավ է, որ նա շարունակի աշխատել ու սպասի իր հնարավորությանը: