ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը: Դատարանը ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին արդարացրեց հոդվածներից մեկով, մյուս երկուսով ճանաչեց մեղավոր և դատապարտեց 4 տարի ազատազրկման: Միաժամանակ, կիրառելով համաներումը՝ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Գործով մյուս ամբասատանյալների մեղքը դատարանը ևս ապացուցված համարեց. ամբաստանյալներից Արտակ Կարապետյանը ևս մեղվավոր ճանաչվեց՝ դատապարտվելով գրեթե 3 տարվա ազատազրկման՝ նրա նկատմամաբ ևս կիրառելվեց համաներումը: Մյուս երկու ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել:
«Դատական իշխանությունը չպետք է կից լինի Բաղրամյան 26-ին, դա ամենասխալ ճարտարապետությունն է»,- դուրս գալով դատարանի դահլիճից` հայտարարեց Տիգրան Առաքելյանը:
Ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով դատապարտեց ամենը` նշելով.
«Մեզ այսպիսի արդարադատություն պետք չէ, սա դատապարտելի է: Մեր տղաներն ապացուցեցին, որ իրական հանցագործներն այդ մարդիկ էին»,-ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ այսօր` ժամը 18-ին, Սարյանի արձանի մոտ ժողովուրդը կարող է ողջունել Տիգրան Առաքելյանին։