Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայ ազգային կոնգերսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը:
Ինչպես փոխանցել է iLur.am-ի թղթակիցը, քիչ առաջ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը միջնորդել է փոխել իր խափանման միջոց կալանքը եւ դատարանի դահլիճից իրեն ազատ արձակել: Դահլիճում եղած մարդիկ միջնորդությունը ընդունել են ծափերով: Դատավոր Եվա Դարբինյանը ժամանակ է խնդրել եւ հայտարարվել ընդմիջում: Մեկ ժամ անց՝ ընդմիջումից հետո, դատավորը կհրապարակի իր որոշումը: