▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչպե՞ս են Երևանում նշում Վարդավառը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Քաղաքը Վարդավառ է նշում։

Այսօր համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Երևանում տրվեց վաղ առավոտից՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով:

Արդեն լվացվել են երևանյան արձանները, որոնց մաքրման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով:

Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները:

Միմյանց ջրելու ավանդույթը Երևանի հանգստի գոտիներում համախմբել է նաև մայրաքաղաքի հյուրերին՝ փոխանցելով օրվա խորհուրդը։

Ուրախ Վարդավառ բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее