▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանի շտաբի պետը՝ ՀՀԿ-ականների աջակցության մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ:



Վարագ Սիսեռյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ընկերներ,

«Հրապարակ» թերթը հոդված է հրապարակել, որտեղ գրում է, թե «ՀՀԿ երբեմնի տասովշչիկներն աջակցում են Տիգրան Ավինյանին»:

Այս առումով նշեմ հետևյալը.

 



• Առաջին, որևէ «տասովշչիկներ» մեզ չեն աջակցում։

• Երկրորդ, Տիգրան Ավինյանը պարբերաբար իր նախընտրական շտաբերում հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, և մուտքը դրանց ընթացքում ամբողջովին ազատ է։ Մեր դռները բաց են բոլորի առջև, և յուրաքանչյուր ոք կարող է մոտենալ և ծանոթանալ «Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներին, Հայաստանի զարգացման մեր տեսլականին։

• Երրորդ, նախընտրական քարոզչության աշխատանքների շրջանակներում մենք ներգրավվել ենք կամավորների, որոնք մեզ օգնում են բուկլետներ բաժանելու, պաստառներ փակցնելու և այլ կազմակերպչական հարցերում։

 

 

 

 

 

 

 

 

Բնականաբար, չենք կարող յուրաքանչյուր օգնել ցանկացող կամավորի կենսագրությունը մանրադիտակի տակ դնել ու ստուգել և մտնել նրա կյանքի մանրամասնությունների մեջ։ Բայց մինչև որևէ անձի մեր աշխատանքներում ներգրավելը մենք հստակորեն բացատրում ենք նրան, թե որոնք են օրենսդրությամբ նախատեսված խաղի կանոնները և պահանջում, որպեսզի նրանք առաջնորդվեն միայն դրանցով։
Թերևս այսքանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее