Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս մրցել է «Ռուժոմբերոկի» հետ և 5:1 հըաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ, հայտնում է Armsport-ը։
Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում 5-րդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը՝ 84-րդ րոպեին ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս տուրից հետո Տիգրան Բարսեղյանը շարունակում է գլխավորել ընթացիկ առաջնության ռմբարկուների աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 գոլ։
Այս հանդիպումից հետո «Սլովանը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: