▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլ է խփել և չեմպիոնությունը նշել է հայկական դրոշով

Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ՝ 11 210 հանդիսականի ներկայությամբ, ընդունեց Դանայսկա Ստրեդայի ԴԱԿ 1904-ին և կարևորագույն հաղթանակ տարավ:

Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ այս հաղթանակով իր թիմին ժամանակից շուտ ապահովելով երկրի 8-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը:

Հանդիպումն անցավ բարձր տեմպով և հիանալի մթնոլորտում։ Բարսեղյանն ակտիվ էր հենց մեկնարկային րոպեներից։ Արդեն 17-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խորքից կատարած հիանալի երկար փոխանցումով ձախ եզրում գտավ Կրուզին, ով շրջանցեց դարպասապահին և փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, սակայն թիմակիցը չկարողացավ դիպուկ եզրափակել գրոհը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ավելի նախաձեռնող էին։ 62-րդ րոպեին հյուրերը մնացին տասը հոգով. կոպիտ խաղի համար VAR-ի միջամտությունից հետո դաշտից հեռացվեց Օուրոն: «Սլովանն» անմիջապես փորձեց իրացնել քանակական առավելությունը։ Դրվագներից մեկում Բարսեղյանը շատ մոտ էր աչքի ընկնելուն, սակայն նրա հարվածից հետո ԴԱԿ-ի դարպասապահ Պոպովիչը փրկեց իր թիմին:

Այնուամենայնիվ, հայ հարձակվողը հասավ իր նպատակին խաղավերջում։ 80-րդ րոպեին Տիգրանը աջ եզրից գնդակով տեղաշարժվեց դեպի կենտրոն և հուժկու, շեշտակի հարվածով անխոցելի մնաց դարպասի ձախ անկյունը՝ բացելով հաշիվն ու ճանապարհ հարթելով դեպի «Սլովանի» չեմպիոնական տոնակատարություններ:

Նյութի աղբուրն՝ այստեղ

Սպորտային մեկնաբան Միրո Ալեքսանյանն էլ գրել է․ «Տիգրան Բարսեղյանը, ես ինչքան հիշում եմ, միշտ չեմպիոնությունը տոնելիս եղել է Հայաստանի դրոշով․․․ Տարիներ առաջ Վարդարի կազմում էլ Ֆեներբահչեին, որ գոլ խփեց, հատուկ խաղակոշիկներով էր, որոնց վրա եռագույնն էր»։

 

info@asekose.am/095519696
Սպորտ далее